Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 26-ին Իրանի վրա հարձակման համար։ Այս մասին հայտնում են իրանական տելեգրամ ալիքները։
Որոշման մանրամասների մասին այլ մանրամասներ դեռևս չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր նույնպես հայտարարել էր, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը անպայման պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։
0Comments