Հայտնի է՝ որտեղ են անցկացվելու Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները

Նկարահանումները նախատեսված են հուլիսի վերջին

Հայտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասի նկարահանումները կանցկացվեն Իտալիայի հարավում գտնվող Մատերա քաղաքում, գրում է Variety-ն:


Վեց հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաք է այցելել մոտ 500 մասնագետ, որոնք պետք է պատրաստեն նկարահանման հրապարակը: 


Նկարահանումները նախատեսված են հուլիսի վերջին:


Փետրվարի 20-ին հայտնի էին դարձել Ջեյմս Բոնդի դերին հավակնողների անունները: Գլխավոր թեկնածուն բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնն է, երկրորդ տեղում Ջասթին Հարթլին է, եռյակը եզրափակում է հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալում խաղացած Ռիչարդ Մեդդենը:


Փետրվարի 23-ին հայտնի էր դարձել, որ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմը ստացել է Shatterhand աշխատանքային անվանումը: