Իրանի իշխանությունները հանել են iPhone-ի ներուծման բոլոր սահմանափակումները, առաջիկայում կներկայացվեն դրանց ներկրման նոր մեխանիզմը եւ գրանցումը երկրի ներսում։ Այս մասին հայտնել է տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին։
«Այսօր հաջողվել է ստանալ կառավարության հավանությունը սահմանափակումները հանելու համար փոխնախագահի եւ առեւտրի, արդյունաբերության եւ ընդերքի օգտագործման նախարարի աջակցությամբ։ Մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- գրել է Հաշեմին X-ում։
Մայիսի 30-ին Tasnim գործակալությունը, հղում կատարելով Իրանի մաքսատան հայտարարությանը, տեղեկացրել էր, որ գերատեսչությունը երկիր ցանկացած սերնդի iPhone սմարթֆոնների ներմուծման արգելք է մտցրել։
2017թ. Apple ամերիկյան կորպորացիան պատժամիջոցների պատճառով, որոնք մտցրել էր ԱՄՆ-ը Իրանի դեմ, հանել էր իրանցի մշակողների բջջային բոլոր հավելվածներն իր App Store օնլայն-խանութից։
0Comments