Էրդողանը Tiwtter-ում հայերենով ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

Ցավակցում եմ իր ընտանիքին, հարազատներին եւ մեր հայ քաղաքացիներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում ցավակցական գրառում է արել Պոլսո Հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանի մահվան հետ կապված։

Էրդողանը հայերենով գրել է․ «Վշտով տեղեկացա Թուրքիայի հայոց պատրիարք, Հարգելի Մեսրոպ Մութաֆյանի մահվան մասին։ Այս կապակցությամբ ցավակցում եմ իր ընտանիքին, հարազատներին եւ մեր հայ քաղաքացիներին»։

գրառում