Էրդողանը հայտարարել է Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարելու մտադրության մասին

Մանրամասներ
էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային վերացնել ահաբեկչական սպառնալիքը երկրի ներսում և դրսում։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել երկիրն ու տարածաշրջանն ահաբեկչությունից ազատելու նպատակին: Նման դավաճանական գործողություններն անջատողական կազմակերպության վերջին ջանքերն են։ Մեր տարածաշրջանի և մեր երկրի ապագայում ահաբեկչության և բռնության տեղ չկա»,-ասել է Թուրքիայի ղեկավարը։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին Թուրքիայի մայրաքաղաքում՝ ռազմական ինքնաթիռներ և տիեզերական տեխնիկա արտադրող TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, որին հաջորդել են կրակոցներ։ Հարձակման զոհ է դարձել հինգ մարդ, 22-ը վիրավորվել են իրավապահ մարմինների կողմից։ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայը հայտարարել է, որ երկու չեզոքացված ահաբեկիչները եղել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ։