ՀՀ-ում այս տարվա հունվարին բեռնափոխադրումների ծավալը ռեկորդային նվազում է արձանագրել

Ըստ Վիճակագրության կոմիտեի տվյալների, երկաթուղային բեռնաբփոխադրումները 2019-ի հունվարի 9,5 տոկոս աճ են գրանցել եւ կազմել 219 հազար տոննա

Հայաստանում այս տարվա հունվարին բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 67,8 տոկոսով՝ հասնելով 901,3 հազար տոննայի: Այդ բեռնափոխադրումների շուրջ 495.9 հազար տոննան (մոտ 55 տոկոս) բաժին է ընկել ավտոմոբիլային բեռնափոխադրումներին, որի կրճատումը կազմել է 79,3 տոկոս:

Ըստ Վիճակագրության կոմիտեի տվյալների, երկաթուղային բեռնաբփոխադրումները 2019-ի հունվարի 9,5 տոկոս աճ են գրանցել եւ կազմել 219 հազար տոննա:

Մայրուղային խողովակաշարով հունվարին մատակարարվել է 185,5 հազար տոննա բնական գազ, ինչը 4 տոկոսով ավելի է 2018-ի հունվարի ցուցանիշից:

Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը այս տարվա հունվարին փոփոխություն չի կրել՝ կազմելով 900 տոննա:

Բեռնաշրջանառության ծավալը 2019-ի հունվարին կրճատվել է 10,6 տոկոսով՝ կազմելով 377,2 մլն տոննա/կմ:

Ինչ վերաբերում է ուղեւորափոխադրումներին, ապա 2019-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ կրճատվել է 1,4 տոկոսով՝ կազմելով 13,96 մլն մարդ: Այդ թվում ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները կրճատվել են 3,3 տոկոսով, մինչդեռ երկաթուղով ուղեւորափոխադրումներն աճել են 12,6 տոկոսով, իսկ օդային ճանապարհով փոխադրումները՝ 12,2 տոկոսով:

Էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումները եւս աճել են՝ 11,7 տոկոսով:

2019-ի հունվարին ուղեւորահոսքը նվազել է 3,7 տոկոսով՝ կազմելով 177,5 մլն ուղեւոր/կմ: