Ֆիլմեր, որ պետք է նայի յուրաքանչյուր կին

Բարի Դիտում

Մի քանի ֆիլմ, որ պետք է նայի յուրաքանչյուր կին:

«Մոնա Լիզայի ժպիտը»

Հնարավո՞ր է փոխել սեփական կյանքը։ Ի՞նչ է նշանակում անկախ, փխրուն կին լինել տղամարդկանց աշխարհում։ Հարկավո՞ր է արդյոք հետեւել կյանքի մի սցենարի՝ Kinder, Küche, Kirche։ Քեթրին Էն Ուոթսոնն արվեստի պատմության երիտասարդ եւ առաջադեմ ուսուցիչ է։ Կինը, հայտնվելով Ուելեսի փակ դպրոցում, որոշում է փոխել կարծրատիպերը, որոնք հարյուրավոր տարիներ պահպանվել են հաստատությունում։ Չէ՞ որ բոլոր շրջանավարտներն առանց բացառության «պրոֆեսիոնալ» տնային տնտեսուհիներ են, ում չի թույլատրվում ունենալ սեփական կարծիքը։ Կարո՞ղ է արդյոք Քեթրինին օգնել աշակերտներին դուրս գալ այդ փակ շղթայից։

«Զինվոր Ջեյն»

Ֆիլմը պատմում է զինվորական գործում կանանց սահմանափակումների մասին՝ բանակային ծառայության եւ կեղտոտ սենատորական խաղերի մասին, ուր դաժան տղամարդկանց աշխարհ է եկել գեղեցիկ Դեմի Մուրի հերոուսուհին։ Նույնիսկ ժողովրդավարական Ամերիկայում կին զինծառայողներին հարգում են միայն խոսքով, ընդ որում՝ ոչ բոլորն ու ոչ միշտ։ Բանակում սեռական խտրականությանը պատերազմ է հայտարարում սենատոր Լիլիան Դեխեվենը, ով մանրամասն ընտրում է իր պայքարի «դրոշը» եւ որոշում բարերարություն անել երիտասարդ ու գրավիչ հետախույզ լեյտենանտ Ջորդան Օ’Նիլին։

«Միլիոն դոլարանոց աղջիկը»

Իսկական մաչո Քլինթ Ինսթվուդի ամենահայտնի ֆիլմերից մեկը։ Բոլորելով 70-ը՝ Իսթվուդը ստեղծեց ֆիլմ, որը չորս «Օսկար»-ի է արժանացել, այդ թվում որպես լավագույն ֆիլմ եւ լավագույն ռեժիսուրա, ինչպես նաեւ գումար հավաքեց, որը յոթ անգամ գերազացնում է բյուջեն։ Անմարդամոտ մատուցողուհին որոշում է, որ կյանքում ամենից շատ ցանկանում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել։ Եվ նա հստակ գիտի՝ որ մարզչի հետ է մարզվելու։ Միայն թե նա չի պատրաստվում նոր աշակերտի վերցնել, առավել եւս  փորձ չունեցող աշակերտի։ Չէ՞ որ նրա համար արդեն ուշ է երազել կոչումների եւ ռինգը գրավելու մասին։ Սակայն հերոսուհին գիտի՝ ինչ է նշանակում իսկապես համառ լինել։ Նա վստահ է, որ բռնցքամարտն իր կյանքի գործն է, եւ կանգ չի առնի ոչնչի առաջ՝ ուզածին հասնելու համար։

«Սատանան Prada է կրում»

Էն Հեթուեյը եւ Մերիլ Սթրիփը՝ նյույորքյան ժամանակակից մոխրոտիկի մասին կատակերգությունում։ «Սատանան Prada է կրում» ֆիլմը լավագույն դերասանուհի անվանակարգում նոմինացվել է «Օսկար» եւ «Ոսկե Գլոբուս» մրցանաբաշխություններին։ Էնդի Սաքսը, ով ամբիզիոզ գավառացի կին է, ժամանում է աղմկոտ Նյու Յորք՝ լրագրության Օլիմպը գրավելու համար։ Նա վստահ է, որ կարող է գլուխ հանել ամենալուրջ հասարակական-քաղաքական թեմաներից եւ խճճված լրագրողական հետաքննություններից։ Սակայն երազանքի աշխատանքն այդպես էլ հորիզոնում չի հայտնվում։ Փոխարենը նրան բաժին է ընկնում Ամերիկայում նորաձեւության ազդեցիկ ամսագրի գլխավոր խմբագրի ասիստենտի աշխատանքը։

Էրին Բրոկովիչ

Էրին Բրոկովիչի պատմությունը ե՛ւ ուժեղ, ե՛ւ թույլ կնոջ պատմություն է։ Պարզապես հանգամանքների բերումով՝ Էրինի համար կանացի թուլություններն անթույլատրելի շքեղություն են։ Հնարավոր է՝ նա առհասարակ հանճար չէ, սակայն համառությունն ու անտարբեր չլինելը մարդկանց ճակատագրերի հանդեպ նրան թույլ են տալիս անհնարը՝ գերազանցել, հաղթել հզոր կորպորացինային, որը բառի ուղիղ իմաստով թունավորում է մարդկանց կյանքը։ Այն պահերին, երբ թուլանում եք, կրկին դիտեք այս ֆիմը. այն հիասքանչ է։

«Ֆրիդա»

Վառ ֆիլմ վառ կնոջ, խռովարար բնավորության, անզուսպ ցանկության, էներգիայի մասին։ Ֆրիդան 20 տարեկան էր, երբ ամուսնացավ Մեքսիկայի ամենահայտնի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ՝ ոչ երիտասարդ, հարուստ եւ շվայտ։ Ֆիլմը Ֆրիդայի մասին պատմում է ոչ միայն որպես հանճարեղ նկարչուհու, այլեւ կնոջ մասին, ում համար առաջին տեղում էին սերն ու ընտանիքը։ Ֆիլմի երաժշտությունն առանձնակի ուշադրության է արժանի։