Գերմանիայում հրապարակվել է Երրորդ ռեյխի գանձերի քարտեզը

Սպայի օրագիրը երկար ժամանակ պահվել է Քվեդլինբուրգի մասոնական օթյակում եւ ֆոնդին է հանձնվել մի քանի տարի առաջ

Գերմանիայում հրապարակվել է Երրորդ ռեյխի սպա Էգոն Օլենհաուերի օրագիրը՝ այն տեղերի գրառմամբ, որոնցում նացիստներն իբր թաքցրել են ոսկին եւ թանկարժեք իրերը Լեհաստանից նահանջելիս, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Օրագրում ասվում է, որ Ադոլֆ Հիտլերը հանձնարարել է 260 բեռնատարով ոսկին, թանկարժեք քարերը, ոսկերչական իրերն ու նկարները թաքցնել Լեհաստանի տարածքի 11 վայրերում։

Նշվում է, որ Հիտլերը ցանկացել է թաքցնել գանձերը հարձակվող Կարմիր բանակի զինվորներից։

Նշվում է նաեւ, որ բեռնատարներից մեկում մոտ 28 տոննա ոսկի է եղել։

Ինչպես ասել է Schlesische Brücke ֆոնդի ներկայացուցիչ Ռոման Ֆուրմանյակը, սպայի օրագիրը երկար ժամանակ պահվել է Քվեդլինբուրգի մասոնական օթյակում եւ ֆոնդին է հանձնվել մի քանի տարի առաջ։