Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Դեսպանի խնդրանքով Նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսեւորած անկեղծ եւ սկզբունքային աջակցության համար։
Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության եւ Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց եւ խորհրդանշական պետական արարողությունները։
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
0Comments