Քայլ ենք անում, որ անորակ օղիները շուկայից դուրս գան

Մենք հնարավորություն ենք ստեղծում, որ տնայնագործական պայմաններում արտադրված օղին հայտնվի օրինական առեւտրի ցանցում

 Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների արդյունքում գյուղացիներին հնարավորություն է տրվում տնայնագործական ալկոհոլային խմիչքների օրինական առևտուր ծավալել ու դրա շրջանակներում լինել պաշտպանված: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի կողմից քայլ ենք անում, որ անորակ օղիները շրջանառությունից դուրս գան, այն, որ բաժակը բարձրացնում են, տնեցիքին հաջող անում, նոր խմում: Մյուս կողմից՝ ուզում ենք, որ այդ բացը լրացվի տնայնագործական ալկոհոլային խմիչքներով, որոնց նկատմամբ որոշակի որակի չափանիշներ պետք է գործեն:

Մենք հնարավորություն ենք ստեղծում, որ տնայնագործական պայմաններում արտադրված օղին հայտնվի օրինական առեւտրի ցանցում ու խանութներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց Փաշինյանը: