Ինչպե՞ս պահպանել սրտի առողջությունը. 2 պարզ խորհուրդ

Զարկերակների պատերի հաստությունը կապված է նստվածքների կուտակման եւ կաթվածի զարգացման բարձր վտանգի հետ

Եթե ցանակնում եք պահպանել սրտի առողջությունը, բավական է հետեւել երկու պարզ կանոննի՝ ավելի քիչ հեռուստացույց դիտել եւ կուշտ նախաճաշել: Աթենքի ազգային համալսարանի գիտնականները պարզել են, որ շատ հազվադեպ հեռուստացույց նայող եւ կանոնավոր նախաճաշող մարդիկ, ավելի հազվադեպ են արյունատար անոթներում նստվածքների խնդիր եւ ավելի էլաստիկ զարկերակներ են ունենում, ինչի շնորհիվ ավելի հազվադեպ են սրտի հիվանդությունների եւ կաթվածների հետ բախվում:

Գիտնականները վերլուծել են հունական Կորնթոս քաղաքի 40-99 տարեկան  2000 բնակիչների կենսակերպի մասին տվյալները, նրանց առողջությունը եւ շրջակա միջավայրի տարբեր գործոնների ազդեցությունները դրա վրա: Հետազոտության բոլոր մասնակիցները զարկերակների վիճակը պարզելու համար մի քանի թեստ են անցել: Դրանցից մեկի ընթացքում որոշվել է պուլսային ալիքի տարածման արագությունը ազդրի զարկերակներում: Բացի այդ կամավորներին ՈՒՁՕ են արել զարկերակային  ներքին պատի հաստությունը չափելու համար: Զարկերակների պատերի հաստությունը կապված է նստվածքների կուտակման եւ կաթվածի զարգացման բարձր վտանգի հետ:

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են հեռուստացույց նայում եւ նստակյաց կյանք վարում, արյունատար անոթներում գոյացությունների հայտնվելու հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր հազվադեպ են հեռուստացույց դիտում:

Գիտնականները պարզել են, որ շաբաթական ավելի քան 21 ժամ հեռուստացույց դիտող մարդիկ 68 տոկոսով ավելի հաճախ հիպերտոնիա եւ 50 տոկոսով ավելի հաճախ դիաբետ են ունենում, քան նրանք, ովքեր շաբաթական 7 ժամից ավելի քիչ են հեռուստացույց դիտում:

Գիտնականները նաեւ պարզել են, որ բարձր էներգետիկական նախաճաշի օգտագործումը, որն իր մեջ ներառում է կաթ, հաց, պանիր եւ հացահատիկային փաթիլներ, նույնպես զգալիորեն բարելավում է զարկերակների վիճակը: Չնախաճաշող մարդկանց 15 տոկոսի մոտ զարկերակների կոշտություն է նկատվել, իսկ առավոտյան սնվելը այդ ցուցանիշը 6.3 տոկոսով նվազեցրել է: