Իսրայելը պատրաստ է հարձակվել Իրանի ռազմական օբյեկտների վրա․ Նեթանյահու

Մանրամասներ
իրան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է իրանական ռազմական, ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտներին հարվածելու պատրաստակամության մասին, գրում են Լուրերը և Washington Post-ը։

«Նեթանյահուն Բայդենի վարչակազմին ասել է, որ պատրաստ է հարվածել Իրանի ռազմական օբյեկտներին, այլ ոչ թե նավթային կամ միջուկային»,- գրում է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Սա, ըստ պարբերականի, ենթադրում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը։

Բայդենի և Նեթանյահուի միջև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ շաբաթ։

Թերթը, վկայակոչելով աղբյուրներին, գրում է, որ Նեթանյահուն «ավելի զուսպ դիրք է բռնել», քան նախկինում։ Սա, ի թիվս այլ բաների, ազդել է Բայդենի որոշման վրա՝ Իսրայելին ուղարկելու հզոր THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը։