Ադրբեջանական կողմը հրաժարվել է․ ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը չի կայանա

Մանրամասներ
ալեն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հարությունյանը նաև նշել է, որ հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։