«Շատ բաներ ես ինձ համար բացահայտել եմ 65-ից հետո». Հեդդա Բոլգարը ապրել է 103 տարի

Ես սիրում եմ մարդկանց հասկանալ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այս կենսուրախ կինը հայտնի հոգեթերապևտ Հեդդա Բոլգարն է: Նա ապրել է 103 տարի և մինչև իր կյանքի վերջին օրն ընդունել իր հիվանդներին, որոնք նրան պարզապես պաշտում էին:

Այդ կինն ամբողջովին ներծծված էր դրական էներգետիկայով ու կյանքի նկատմամբ ունեցած սիրով, որը վարակի նման հեշտությամբ փոխանցվում էր ուրիշներին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս բացառիկ կնոջ երկարակեցության գաղտնիքներն ու կյանքի կանոնները:

Ծերությունը` ուրախություն…

Ծերությունն ազատություն է:

Հեդդա Բոլգարն անվերջ ծիծաղում էր ու իրեն համեմատում վաճառողի հետ, ով հմտորեն կարողանում էր վաճառել ոչ ամենալավ ապրանքը: Իսկ չէ՞ որ Բոլգարը «վաճառում» էր ծերությունը: Նա վստահ էր, որ տարիքի հետ գալիս են ազատությունը, փորձն ու անսովոր  վստահությունն այն բանում, որ դու կարող ես անել բացարձակապես ամեն ինչ: Բժիշկ Բոլգարն այնքան վստահ էր ներկայացնում առաջացած տարիքի առավելությունները, որ ծերերը հերթ էին կանգնում նրա մոտ ընդունելության գնալու համար:

«Ինձ թվում է` նրանք ծերության մեջ սոսկ կորուստներ, հիվանդություններ ու այլ բացասական բաներ են տեսնում, սակայն նրանք չեն տեսնում, որ ծերության մեջ շատ ձեռքբերումներ կան»,- ասում էր Հեդդան:

Ի դեպ, ինքը` Հեդդան, միայն 101 տարեկանում զգաց յոգայի ողջ հմայքը ու հաճույքով զբաղվում էր դրանով:

«Ես երջանիկ կյանք եմ ապրել…»

«Շատ բաներ ես ինձ համար բացահայտել եմ 65 տարեկանից հետո»,- պնդում էր Հեդդան: Դա հիանալի առիթ է չնվնվալու ու ուրախությամբ ընդունելու ծերությունը, որը քո առաջ բազում հնարավորություններ է բացում:

Շատերը դեռևս 40 տարեկանում համարում են, որ կյանքն ավարտվել է, և փոփոխությունների սպասելն անմտություն է: Բայց արդյո՞ք դա այդպես է: Հեդդա Բոլգարն իր օրինակով ցույց տվեց, որ ծերությունը հիանալի բան է:

«Ես երջանիկ կյանք եմ ապրել, բայց ամենաերջանիկը եղել են վերջին 10 տարիները»,- ասում էր նա:

Իմաստ ունի՞ արդյոք թոշակի գնալը:

Հեդդա Բոլգարի երկար ու երջանիկ կյանքի գաղտնիքը թաքնված է չհոգնող ակտիվության մեջ: Նա ապրեց 103 տարի ու մինչև իր կյանքի վերջին օրն ընդունում էր իր հիվանդներին: Կինը պարզապես չէր հասկանում, թե ինչո՞ւ թոշակի գնալ: Չէ՞ որ այնքան հաճելի է արթնանալ այն մտքով, որ առջևում քեզ շատ օգտակար ու հաճելի գործեր են սպասվում:

«Ես սիրում եմ մարդկանց հասկանալ»:

Հեդդան սիրում էր մարդկանց հետ աշխատել, սիրում էր լսել ու հասկանալ նրանց:

«Աշխարհում ամենահետաքրքիր բանը հետևելն է, թե ինչպես են փոխվում մարդիկ, ինչպես է բարելավվում նրանց կյանքը, ինչպես են նրանք սկսում իրենց ազատ զգալ»,- ասում էր նժիշկ Բոլգարը: Եվ իսկապես, ծերության հետ կապված՝ այդ կնոջ միակ ափսոսանքն ընդունելությունների համար նոր հիվանդներ գրանցելու հնարավորության բացակայությունն էր. Այդ հասակում Հեդդան միայն ոչ երկարատև թերապիաներ անցկացնելուն էր համաձայնում:

Հեդդա Բոլգարը միշտ իր պացիենտներին փորձում էր օգնել հասկանալ ու սիրել սեփական տարիքդ:

Իսկ ի՞նչ է այդ իմաստուն կինը խորհուրդ տալիս անել ծերությունը ժպիտով դիմավորելու համար:

  • Հիշիր, որ քո սարսափների մեծ մասը գտնվում է բացառապես քո երևակայության մեջ:
  • Աշխատիր այնքան, որքան թույլ կտա առողջությունդ: Չարժե շտապել թոշակի գնալ:
  • Ամենօրյա բաների մեջ ուրախություն գտիր:
  • 50 տարեկանից հետո մենք ուրիշների դատողություններից զարմանալի անկախություն ենք ձեռք բերում: Դրանից հաճախ օգտվիր ու հնարավորինս քիչ անհանգստացիր ուրիշի կարծիքների համար:
  • Երիտասարդների վրա մի փնթփնթա, այլ աշխատիր ընկերանալ նրանց հետ:
  • Քնիր ու կեր, ինչքան ուզում ես:
  • Մի կենտրոնացիր անցյալիդ վրա, այն քայքայում է քո ներկան:
  • Մի տագնապիր ապագայիդ համար. Այն անպայման հաճելի անակնկալներ կմատուցի քեզ:
  • Հետաքրքրվիր քո մտերիմներով ու կարեկցանք ցուցաբերիր նրանց նկատմամբ:
  • Տեղի ունեցողն ընդունիր այնպես, ինչպես որ կա, և մի մտահոգվիր դժվարությունների համար:
  • Շնորհակալ եղիր ապրածդ յուրաքանչյուր օրվա համար:
  • Դու, միևնույն է, չգիտես, թե քեզ հետ ինչ կլինի ապագայում: Ուրեմն ինչո՞ւ չվայելել յուրաքանչյուր օրը: Դու կտեսնես, որ տարիքի հետ կյանքը միայն բազում հաճույքներ ու հաճելի անակնկալներ է մատուցում:

Նյութի աղբյուր՝ 168.am