Ձորաղբյուրում երիտասարդը մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն

Մանրամասներ
ծեծ

Հոկտեմբերի 8-ին Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ «ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ժամը 19։35-ին մայրը հայտնաբերել է որդու՝ Ա. Ն-ի դիակը, որի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել։

Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 15։00-ին նշված տան ննջասենյակում Գ. Հ-ն մուրճով մի քանի անգամ հարվածել է Ա. Ն-ի գլխին, ով տեղում մահացել է, հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի։
Գ. Հ-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը հայտնաբերվել է տան նկուղում։

Պարզվել է՝ Գ. Հ-ն մուրճով սպանել է հարազատ մորաքրոջ որդուն, հափշտակել է ոսկյա շղթան և վաճառել, իսկ գումարի մի մասով կատարել է գնումներ։