Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան

Մանրամասներ
կարեն

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան։

Մեծ հաշվով նույնիսկ Թուրքիա չի տանում, այլ հենց Ադրբեջանը բերում է Հայաստան։

Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունները հենց այդ մասին են՝ Ադրբեջանը Հայաստան բերելու։

Նիկոլական ամբողջ խոսույթը (այդ թվում, իբր, ժողովրդավարության մասին) իրականում նավթից առաջացած ժառանգական բռնապետությանը հանձնվելու մասին է»։