Հանիեի սպանությանն Իրանի չպատասխանելու դիմաց հրադադար հաստատելու ԱՄՆ և Եվրոպայի ղեկավարների խոստումները սուտ էին. Փեզեշքիան

Մանրամասներ
իրանի նախագահ

«Իրանն այսօր». Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան. «Նահատակ Հանիեի սպանությանն Իրանի չպատասխանելու դիմաց հրադադար հաստատելու ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների խոստումները սուտ էին: Նման հանցագործներին հնարավորություն տալը նրանց ավելի շատ հանցագործությունների կմղի»:

«Թեև այս չարագործներին անհրաժեշտ է վճռական պատասխան տալ, սակայն,պատմական փորձը ցույց է տվել, որ ազատատենչ շարժումներն անհատների սպանությամբ չեն վերանա, և տասնյակ մարդիկ պատրաստ են բարձրացնել հակաբռնապետության և արդարադատության դրոշը»: