Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին թիրախավորված ավիահարվածի մասին։ Հաղորդում է Times of Israel-ը:
Ինչպես իսրայելական ԶԼՄ-ներին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից, Բեյրութի վրա իսրայելական օդային հարվածի թիրախը «Հեզբոլլահ» շարժման օդային ուժերի ղեկավարն է։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ շուտով ավելի շատ մանրամասներ կհաղորդի Լիբանանի մայրաքաղաքին «նպատակային հարվածի» մասին։
0Comments