Այս պահին ոստիկանները բանակցում են Քասախ գյուղի բնակիչների հետ, որոնք փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապրհը, և փորձում են բացել ճանապարհը: Բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցելու է եկել նաև Քասախ գյուղի վարչական ղեկավարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք մեքենաներով փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը:
Գյուղի բնակիչները բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
0Comments