Հայաստան - Լատվիա․ Դուբրան գրավեց սեփական դարպասը (տեսանյութ)

Մանրամասներ
4

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականն ընդունել է Լատվիայի թիմին։ 2:1 հաշվով հաղթում է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը։

35-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Լատվիայի հավաքականի եւ լիտվական «Պանեւեժիսի» պաշտպան Կասպարս Դուբրան։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել էր լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Գոլային փոխանցումը կատարել էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

9-րդ րոպեին հյուրերից աչքի էր ընկել հունական «Աթենք Կալիտեայի» հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում նշված է, որ գրանցվել է ինքնագոլ Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի կողմից։

Ընթանում է առաջին խաղակեսը։