Արարատի գագաթը՝ լեռան վրայից․ Ֆոտո․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում
Արարատ մասիս

Արարատ լեռն այսօր մեծ պահանջարկ ունի լեռնագնացների շրջանում, գրում է mamul.am-ը։

Մոտ երեք օր տևող վերելքի ժամանակ ճանապարհին կարելի է հանդիպել մեծ թվով օտարեկրացի և հայ լեռնագնացների։ Հատկապես հայ լեռնագնացների համար լեռան վերելքը մեծ նշանակություն ունի, քանի որ հայերի համար Արարատը սուրբ լեռ է համարվում։

Լեռն ունի երկու տարբեր բարձրությունների վրա տեղակայված ճամբարներ, որտեղից լեռնագնացները սկսում և ավարտում են վերելքը։

Գագաթը մշտապես ծածկված է ձյան հաստ շերտով և սառույցով և գագաթից պարզ եղանակին շատ լավ երևում է Արագած լեռը։ Մեծ Մասիսի վրայից հրաշալի երևում է նաև փոքր Սիսը։