Շվեդական ակադեմիան այս տարի Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ է հանձնելու երկու տարվա համար։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ այս մասին հայտարարել է Նոբելյան հիմնադրամը։
«Կրկին կարելի է Նոբելյան մրցանակ հանձնել գրականության ոլորտում, և այս աշուն ընտրվելու են դափնեկիրներ 2018 և 2019 թվականների համար»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Նոբելյան հիմնադրամը թույլ չէր տվել Ակադեմիային 2018 թվականին գրականության ոլորտում մրցանակ հանձնել այն բանից հետո, երբ «Նոբելյան մրցանակին մոտ մի մարդու նկատմամբ» սեռական ոտնձգության և բռնության մեղադրանք էր առաջադրվել, ինչը փաստացի կաթվածահար էր արել գրականության կորպուսի աշխատանքները։
Աղբյուր` Panorama.am
0Comments