Ֆրանսիական Carrefour մանրածախ առևտրի ցանցը փակում է Լեհաստանում իր խանութներից մի քանիսը և կրճատում աշխատակիցներին։ Այդ մասին գրում է «InteriaBuziness.pl» ինտերնետային հարթակը։
Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականին Լեհաստանում փակվել է «Carrefour»-ի 100 խանութ, իսկ 950 աշխատակից կրճատվել է։ Եվս 28 խանութ փակվել է 2024 թվականի առաջին եռամսյակում։
Ընդհանուր առմամբ, վերջին երկու տարվա ընթացքում դադարել է գործել այս մանրածախ ցանցի 142 խանութ։ Լեհաստանում կա 813 Carrefour խանութ, որտեղ աշխատում է մոտ 10 հազար մարդ։
0Comments