Իրանի ռազմածովային ուժերը երեքշաբթի զորավարժությաւններ են անցկացրել Կասպից ծովում, Աստարայի ափին, որը սահմանակից է Ադրբեջանին։
Ինչպես տեղեկացրել է Mehr-ը, ծովային պաշտպանության զորավարժություններն անցել են Աստարայում բանակի ՌԾՈւ բազայում երեքշաբթի երեկոյան։
Զորավարժությունների ընթացքում գրոհի են ենթարկվել հիպոթետիկ թիրախներ։
Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավիի խոսքով՝ զորավարժությունների նպատակը ռազմածովային ուժերի առավելագույն պատրաստվածությունն է։
0Comments