Երևանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի. Սոս Մարգարյան

Մանրամասներ
իրավիճակ

Երևանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ի հրավիրված ասուլիսին ասաց ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։

«Եթե երևանյան խզվածքը աշխատի, այդ 45 տոկոսը միայն երևանյան խզվածքի մոտ չէ։ Ենթադրենք Նոր Նորքի զանգվածի շենքերն են ավելի բազմաբնակարան։ Այդ 45 տոկոսը ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին։ Գուցե այդ 45 տոկոսի 5 տոկոսն այնպես է ձևափոխվել, կամ նույնիսկ ցածր խոցելիություն ունեցող շենքը հնարավոր է, որ դարձել է բարձր խոցելիություն ունեցող շենք։ Մենք ունենք բնակֆոնդի խնդիր։ Մենք ունենալով ցածր սեյսմիկ վտանգով սարքել ենք շենքեր, շինություններ»,- նշեց Մարգարյանը։

Սոս Մարգարյանի խոսքով՝ Երևանում խորհրդային ժամանակներում կառուցված շենքերն ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար են, քան պետք է․

«Երևանի համար մենք ունենք 2 խզվածք, մեկը գտնվում է Երևանի հյուսիսարևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որ շատ մոտ է գտնվում։ Դրանց տարբերությունը իրենց պոտենցիալի մեջ է։ Երևանի խզվածքի պոտենցիալը շատ ավելի փոքր է, քան Գառնիի խզվածքինը»։