Խուզարկել են Արաբկիրի թաղապետի հոր և աներոջ տունը

Մանրամասներ
քպ

Խուզարկել են Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի հայրիկի, աներոջ տունը, գրում է  ArmLur.am-ը։

Ազատյանի աներոջ տանից տարել են 9900 դոլար։ Իրավապահները խուզարկել են նաև թաղապետարանն ու տարել այնտեղից մի քանի համակարգիչ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բավարարել էր դատախազության բողոքն ու Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տնային կալանքից տարել են բանտ: