ՌԴ Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզում հայտարարվել է «հակաահաբեկչական» ռեժիմ

Մանրամասներ
կուրսկ

ՌԴ Բրյանսկի, Բելգորոդի և Կուրսկի մարզում հայտարարվել է «հակաահաբեկչական» ռեժիմ.

«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և հակառակորդի դիվերսիոն-հետախուզական կազմավորումների կողմից ահաբեկչական գործողություններ կատարելու սպառնալիքները կանխելու նպատակով որոշվել է 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողություններ սկսել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում», - ասվում է որոշման մեջ։

Նշենք՝ սա հատուկ ռեժիմ է, որը կիրառվում է ահաբեկիչների կամ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող խմբերի դեմ օպերատիվ գործողություններ իրականացնելու համար: