Կիևը մեծացնում է ահաբեկչական ակտիվությունը․ Զախարովա

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանը մտադիր է շարունակել բարձրաձայնել Վլադիմիր Զելենսկու ռեժիմի, նրա հովանավորների՝ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում բարբարոսական գործողությունների հարցը, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է համապատասխան փաստերի վրա։

«Կիևը շարունակում է մեծացնել իր ահաբեկչական ակտիվությունը, ինչը հաստատվում է վերջին իրադարձություններով։ Ռուսաստանի տարածքում կրկին հարձակումներ են իրականացվել քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակիչների վրա, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի»,- ասել է նա։