Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ գիշերը մի քանի մարզեր ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է, որ մարզում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով կա 9 վիրավոր։
Լիպեցկի շրջանում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ՝ պայթյունների հետևանքները վերացնելու համար։
Նահանգապետը հայտնել է, որ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ, արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին հայտնել է Լիպեցկի մարզի ռազմական օդանավակայանում բռնկված հրդեհի մասին։ Օդանավակայանը գտնվում է այն բնակավայրերի մերձակայքում, որոնցից ավելի վաղ կատարվել է բնակչության տարհանում։ Ըստ նահանգապետ Արտամոնովի՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար տարհանում է իրականացվել Կոպցևի Խուտորա, Ֆեդորովկա, Յակովլևկա, Տինկովկա բնակավայրերից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments