ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևը կգլխավորի Իսմայիլ Հանիեի իրավահաջորդ Մուհամմադ Իսմայիլ Դերվիշը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Նշվում է, որ Քաթարում բնակվող Մուհամմադ Իսմայիլ Դերվիշը կգլխավորի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն մինչև նոր ընտրություններ։
Նշենք, որ Իսմայիլ Հանիեն, ով Իրանում էր գտնվում՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդման արարողությանը, մահացել է հուլիսի 31-ին Թեհրանում իր նստավայրի վրա հրթիռակոծության հետևանքով։
0Comments