Բարձրացնենք իմունիտետը

Այս հրաշք հակաբիոտիկի բաղադրությունը բոլորովին տարօրինակ չէ

Բոլորն էլ գիտեն, որ հակաբիոտիկները թուլացնում են իմունային համակարգը, և, որ հնարավորության դեպքում պետք է հեռու մնալ դրանցից: Եթե ինչ-որ հիվանդությամբ եք վարակվել, այլընտրանք միշտ էլ կա՝ ստեղծեք ձեր անձնական հակաբիոտիկները: Դրանց ուժը կզարմացնի ձեզ:

Այս հրաշք հակաբիոտիկի բաղադրությունը բոլորովին տարօրինակ չէ, և շատ հեշտ է ստանալ: Ձեզ ենք ներկայացնում այդ հրաշք բաղադրությունը:

  • 1 պճեղ սխտոր
  • 2 թ/գ մեղր
  • 2 թ/գ թարմ աղացած կոճապղպեղ (имбирь)
  • Կես թեյի գդալ աղացած չիլի պղպեղ
  • Կես թեյի գդալ դարչին
  • Թարմ քամած 1 կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Քամեք կիտրոնը, հյութի վրա ավելացրեք սխտորը, կոճապղպեղը, չիլի պղպեղը և դարչինը: Խառնեք բոլոր բաղադրիչները և ավելացրեք մեղր: Խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խյուսը տեղավորեք տարայի մեջ և պինդ փակեք: 3 ժամ թողեք սենյակային ջերմաստիճանում, այնուհետև տեղադրեք սառնարանի մեջ:  Օգտագործեք ստացված խյուսն օրական 1թեյի գդալի չափով , ցանկալի է առավոտյան՝ դատարկ ստամոքսին:

Նյութը հրապարակումը պատրաստել է 168.am-ը