Անվտանգ չի լինի ոչ միայն Լիբանանում, այլև Իսրայելում, որովհետև Իրանի և Դիմադրության առանցքի բոլոր վստահված ուժերը հարձակվելու են միասին։ Այսպիսի զգուշացումներ են ստանում օտարերկրյա քաղաքացիները, ովքեր գտնվում են Լիբանանում և Իսրայելում։
Հիշեցնենք, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա պրոքսի ուժերը Իսրայելի դեմ պատասխան հարվածները համակարգելու համար ստեղծել են միասնական ռազմական շտաբ: Լուրը հայտնել են իրանական տելեգրամ ալիքները՝ հղում անելով Իրանի ռազմական պաշտոնյայի։
Ըստ աղբյուրի՝ մի շարք գործոններ վկայում են այն մասին, որ Իրանի և Դիմադրության ուժերի համակարգված միասնական հարվածը կարող է տեղի ունենալ արդեն այսօր երեկոյան:
0Comments