Ֆրանսիան իր քաղաքացիներից պահանջել է անհապաղ հեռանալ Իրանից։
Այս մասին գրում են իրանական տելեգրամ ալիքները՝ հղում անելով Ֆրասիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը։
«Տարածաշրջանում հակամարտության լուրջ սրման վտանգ կա և հիմա Ֆրանսիայի քաղաքացիների Իրանից հեռանալու ժամանակն է։ Անվտանգության իրավիճակը կարող է արագ վատթարանալ՝ առանց նախազգուշացման։ Իրան մեկնել պատրաստվող ֆրանսիացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ ուղևորությունից»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Իրանի ազգային անվտանգության խորհրդի նախագահը հայտարարել էր Դիմադրության բոլոր ստորաբաժանումների՝ Իսմայիլ Հանիեի «Արյան վրեժին» մասնակցության պատրաստակամության մասին։
Իսրայելական ԶԼՄ-ները հղում անելով ամերիկյան աղբյուրներին գրում են Իսրայելի վրա՝ Իրանի և «Հըզբոլլահի» համատեղ մոտալուտ հարձակման մասին։
0Comments