Երևանը սեփական եկամուտների հավաքագրումը գերակատարել է 4.9%-ով

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: 

«Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվողաշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգությանապահովումն էԵթե մեր բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնումապասա առաջնային կետն էոր պետք է պարտադիր լուծենքՅուրաքանչյուր գործողությունպետք է բխի քաղաքացիների անվտանգության ապահովումից»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծել է քաղաքապետ Մարությանն ու վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ըստ ոլորտների արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք այս կամ այն կերպ սպառնում են բնակիչների առողջությանն ու անվտանգությանը:

«Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին էլ հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ:

«Այս կերպ մենք առաջին հերթին կապահովենք աշխատակիցների անվտանգությունըինչպես նաև երթևեկության կազմակերպման համար խոչընդոտներ չեն լինիՊետք է այսմշակույթը ձևավորենք մայրաքաղաքում»,- նշել է քաղաքապետը: 

Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար մայրաքաղաքում կավելացվի աղբամանների թիվը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր քաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Հանձնարարվել է քարտեզագրել և հստակեցնել բոլոր այն տարածքները, որտեղ տեղադրվելու են նոր աղբամանները:

Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության 27 մեքենաներից այսօր 14-ն է դուրս գալիս սանմաքրման աշխատանքներ իրականացնելու: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունավետ օգտագործվեն բոլոր ռեսուրսները:

Ամփոփվել են 2019թ. հունվար և փետրվար ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 104.9 %: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.5 %-ով»: