Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ այս երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Պետք է պատրաստենք մեր սցենարը դրական արդյունքի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ սահմանին կարող ենք բացել մեր դարպասները»,- Sabah պարբերականին ասել է թուրք նախարարը։
0Comments