Իրանում ուղղաթիռ է կործանվել. կա 5 զոհ

Մասնագետներն օգնության էին շտապում հղի կնոջը

Իրանի հարավ-արևմտյան հատվածում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել: 
irna.ir կայքի տեղեկություններով, պատահարը տեղի է ունեցել Չհարմահալ և Բախտիարի նահանգում:

Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ ուղղաթիռը պատկանում էր տեղի բժշկական համալսարանին: Նշվում է, որ մասնագետներն օգնության էին շտապում հղի կնոջը:

Նշվում է, որ ավիաաղետի հետևանքով ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:

Ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդման գծերին ու ցած ընկել, ինչից հետո այն հրդեհվել է: Անձնակազմի երեք անդամների ու երկու բժիշկների դիերը դուրս են բերվել բեկորներից: