Ֆրանսիայում սկսվել է «դեղին անթև բաճկոնների» թվով 16-րդ ակցիան

Եթե որևէ մեկը կարծում է, թե կարող է առավելության հասնել իրավապահների նկատմամբ՝ սխալվում է

Ֆրանսիայում մեկնարկել է «դեղին անթև բաճկոնների» թվով արդեն 16-րդ բողոքի մեծամասշտաբ ակցիան: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը:

Նշվում է, որ բացի մայրաքաղաքից բողոքի երթեր են անցկացվում նաև Լիոն, Լիլլա, Մարսել, Բորդո, Թուլուզ և մի շարք այլ քաղաքներում: Նշվում է, որ իրավապահները պատրաստված են ցուցարարների հնարավոր «չարաշահումների» դեպքում համապատասխան գործողությունների:  

Անվտանգության նկատառումներից ելնելով մետաղե ցանկապատ է տեղադրվել Ելիսեյան պալատի մոտակայքում, վաղ առավոտից դադարեցվել է Փարիզի մետրոյի կայարաններից 5-ի աշխատանքը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներն իր հերթին զգուշացրել է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե կարող է առավելության հասնել իրավապահների նկատմամբ՝ սխալվում է»: 

Նա նաև խոստացել է, որ ամեն իրավախախտ կպատժվի: