Լեդի Գագայի շրթներկի հետքը Բրեդլի Կուպերի շուրթին

Աստղերի միջև հավանական սիրավեպի մասին կասկածները թեժանում են

Վերջին շրջանում՝ հատկապես «Օսկար» կինոմրցանակաբաշխության բեմում իիստ զգացմունքային ելույթից հետո, չեն դադարում երգչուհի Լեդի Գագայի և դերասան Բրեդլի Կուպերի հավանական սիրավեպի մասին խոսակցությունները, որոնք ավելի է թեժացրել համացանցում հայտնված լուսանկարը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Լեդի Գագայի երկրպագուներից մեկը հրապարակել է դեռևս սեպտեմբերին արված լուսանկար, որում Կուպերը կանգնած է կարմիր շրթներկով Լեդի Գագայի կողքին ու նրա ստորին շուրթի հատվածում կարմիր շրթներկով համբույրի հետք է երևում:

Լուսանկարն արվել է նրանց մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերայի ժամանակ:

Սակայն պարբերականը չի բացառում, որ դա զուտ ընկերական համբույր է եղել:

Վերջերս 32-ամյա Լեդի Գագան, անդրադառնալով այդ խոսակցություններին, նշել էր, որ իրենց միջև սիրավեպ չկա, իսկ օսկարյան հուզումնառատ ելույթն ընդամենը շոու էր:

 

Missed this! As fans speculate on whether Lady Gaga and Bradley Cooper are having an affair, and Instagram turned the spotlight back to photos from September 24

Interesting... Close-ups reveal a red lip-shaped smudge on Bradley's lower lip and face — the same color as Gaga's makeup

Mwah! The two posed for pictures together at the Los Angeles premiere of A Star is Born

Whoops! Bradley seemed unaware that he had a big lipstick mark on his face