Բոլոր պատգամավորները վաղը կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն uադրել ոստիկաններին․ Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
ալեն

Բոլոր պատգամավորները վաղը կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն սադրել ոստիկաններին։

Այս մասին ԱԺ-ում  հայտարարեց  Ալեն Սիմոնյանը:

«Ես համաձայն չեմ պարոն Դանիելյանի հետ, պարոն Դանիելյանը թող մանդատը չդնի, թող դուրս գա Դաշնակցությունից, որը մեծ արհավիրքների հեղինակ է ու հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-հայտարարեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը կարծում է, թե վաղը սադրանքներ կլինեն:

«Բոլոր պատգամավորները վաղը կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն սադրել ոստիկաններին»,- նշեց նա:

Սիմոնյանը դիմեց նաև ՀՀ քաղաքացիներին.

«Զերծ մնացեք սադրանքներից, մի տրվեք բոլոր ստերին, որով ձեզ ոգևորում են, որ իրենք, պաշտպանված իրենց մանդատներով, ձեզ տանեն ու ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»: