Գիշերն անցկացրել են ԱԺ շենքի դիմաց. Ռուսական ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանել են Սրբազանի առաջնորդությամբ շարժումը

Մանրամասներ
բագրատ

Ռուսական ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն լուսաբանել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ընթացող «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման բողոքի ակցիաները:

Առաջատար լրատվամիջոցները, Հրապարակի փոխանցմամբ, հատկապես ընդգծում են, որ նախ, երեկ, Հանրապետության հրապարակում գլխավոր հանրահավաքի ժամանակ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել Կառավարության շենքի մոտ և հարակից տարածքներում:

«Հայաստանի մայրաքաղաքում շարունակվում է զանգվածային բողոքի ցույցը, որի մասնակիցները պահանջում են Հայաստանի երկրի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ցուցարարները գիշերն անցկացրել են Երևանում՝ երկրի խորհրդարանի շենքի դիմաց՝ նախապես փակելով կենտրոնական Մարշալ Բաղրամյան պողոտան։ Հարմարության համար այստեղ վրաններ ու նստարաններ են տեղադրել։
Ինչպես նշեց ցուցարարների առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ցուցարարները ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ»,-գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը: