ՌԴ դեսպանը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան․ Գալուզին

Մանրամասներ

ՌԴ դեսպանը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում շրջանակներում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Դեսպանին կենտրոնից խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական ​​պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այս խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երեւան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է նա։

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ նա Գալուզինը նշել է, որ «դա բացառված է»։

«Դեսպանին կանչվել է խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել, և Հայաստանը դաշնակից է, ռազմավարական գործընկեր»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»։