Ռումինիայում ինովացիոն սմարթֆոն են ստեղծել

Նոր Allview X6 Extreme-ը 299 եվրո արժե

Բրաշով քաղաքում Allview ընկերությունը բջջային հեռախոսի նոր մոդելի արտադրություն է սկսել, որն ունի այնպիսի բնութագրեր, որոնք չունեն խոշոր ընկերություններից ոչ մեկի (Samsung, Apple, Huawei) սմարթֆոնները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Digi 24 հեռուստաալիքին։

Allview X6 Extreme բջջայինի էկրանը զբաղեցնում է գաջեթի ողջ տարածքը, կորպուս չունի, դա full view դիսփլեյ է։ Սեւ շերտ եւս չունի, ինչպես iPhone 10-ը, եւ չունի պերֆորացիա՝ ծակ էկրան, ինչպես նոր Galaxy S10-ը։

Դիմացի խցիկը թաքնված է հեռախոսի կորպուսում եւ երեւում է միայն օգտագործելիս։ Դա, Allview-ի մասնագետների կարծիքով, մեծացնում է անվտանգությունը, քանի որ խցիկը չի կարող գործի դրվել հաքերների կողմից՝ առանց հեռախոսի տիրոջ իմացության։

Նոր Allview X6 Extreme-ը 299 եվրո արժե, այն դեպքում, երբ Samsung-ի եւ Apple-ի անալոգներն արժեն մոտ 1000 եվրո։

Իր նոր հեռախոսը ընկերությունը ցուցադրել է Բարսելոնայում, Համաշխարհային բջջային կոնգրեսում (Mobile World Congress)։