«Ժողովուրդը պարտավոր է փոխել այս իշխանությունն՝ առանց ընտրությունների». Արթուր Ղազինյան

Մանրամասներ
արթուր

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդը ոչ միայն կարղ է, այլև պարտավոր է փոխել այս իշխանությունն առանց ընտրությունների:

Իշխանական քարոզչական մեքենան արդեն մի քանի օր է, ինչ «ահազանգում է» ժողովրդի «առանց ընտրությունների» իշխանափոխություն անելու «վտանգի» մասին` գնահատելով դա որպես հակաժողովրդավարական և հակասահմանադրական:

Սրանք այնքան անգրագետ են, որ նույնիսկ չգիտեն, թե ինչ կառավարման համակարգում են գործում, չգիտեն, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետի ու կառավարության փոփոխության համար ընտրություններ պետք չեն:

Ընտրություններ պետք են նոր խորհրդարան ձևավորելու համար, իսկ այդպիսի պահանջ ժողովուրդը գոնե մինչ այս պահը չի ներկայացրել:
Ներկայացվել է միայն սատանայի առջև խոնարհված, ազգային ու պետական դավաճան, աղետաբեր, ստախոս, կեղծարար, զազրախոս, թշնամու առջև ծնկի եկած մարդու և նրա ղեկավարած աղանդի հեռացում իշխանությունից:

Իսկ նոր վարչապետ ու կառավարուոյուն կձևավորի այս խորհրդարանը` ՀՀ Սահմանադրության բոլոր պահանջներին համապատասխան:

Այնպես որ, լռեք ու սպասեք ձեր գործած աններելի մեղքերի ու հանցանքների պատասխանատվության ժամին, ինչը շատ մոտ է, երբեք այսքան մոտ չի եղել...»:

Արթուր Ղազինյան