Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ԲՈՒՀ-ի մամուլի ծառայությունը:
«Ելնելով ՀՌՀ-ի Անվտանգության ռազմավարությունից և տարբեր արտակարգ իրավիճակների դեպքում սովորողների անվտանգության և համարժեք վարքագծի ապահովման համալիր միջոցառումների իրականացման նպատակով իրականացվել է ԲՈՒՀ-ի ուսանողների և աշխատակիցների ուսումնական տարհանում:
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ: Նշենք, որ համալսարանն իր գործունեությունը շարունակում է բնականոն ռեժիմով, և ներկայումս բուհում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ ՝ Ունիվերսիադա-2024, ուսանողների հանդիպում տիեզերագնաց Հարություն Կիվերյանի հետ և այլն», -նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ հայ-ռուսական սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ էր ստացվել։
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը ստուգվում է, տեղում աշխատում են օպերատիվ խմբերը։
Ուսանողներն ու մանկավարժները տարհանվել էին, իսկ կես ժամ անց պարզվել էր, որ վտանգ չկա և դասերը շարունակվել են սովորական հունով։
0Comments