Իսրայելի վրա հարձակվելիս Իրանը ժամանակակից հրթիռներ չի կիրառել. ԻՀՊԿ գեներալ

Մանրամասներ
իրան

Իրանական կողմն Իսրայելին պատասխան հարվածի ժամանակ կիրառել է միայն հնացած հրթիռային սպառազինություն, այդպիսով Թեհրանը նվազագույն ջանքերի գործադրմամբ ստիպել է Իսրայելին և նրան օգնության հասած արևմտյան երկրների զինված ուժերին առավելագույն միջոցներ կիրառել: Ըստ իրանական Tasnim գործակալության՝ դրա մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի () հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն:

«Մենք հարձակվեցինք Իսրայելի վրա՝ օգտագործելով հնացած զենք և նվազագույն միջոցներ։ Մենք չենք օգտագործել «Խորրամշահր», «Սաջիլ», «Շահեդ Հաջ Քասեմ», «Խայբարշեկան» կամ «Գերձայն-2» տեսակի հրթիռներ: Մեր կողմից սոսկ նվազագույն ջանքեր գործադրելով՝ Իսրայելին և արևմտյան ճամբարին ստիպեցինք օգտագործել առավելագույն միջոցներ»,- ընդգծել է Իրանի ԶՈԻ էլիտար ստորաբաժանումների ղեկավարը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինահը Ynet պորտալին հայտնել էր, որ ապրիլի 14-ին՝ մեկ գիշերվա ընթացքում իրանական հարյուրավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելն Իսրայելին կարող էր արժենալ մինչև 4-5 միլիարդ շեքել (1-1,3 միլիարդ դոլար):

Ամինահի պնդմամբ՝ այդ գումարը զգալիորեն գերազանցում է նրան, ինչ Իրանը ծախսել էր հարձակման համար։