Հոգու ձայնը

Աշխատեք ստեղծել մի այնպիսի լռություն, որ կարողանաք հոգեկան մեծ ըմբռնումի հասնել Ինձ հետ, այդ ժամանակ կարող եք անգամ չլսել Ինձ, մի վախեցեք. ամեն ինչ կարգին է


Փետրվարի 27

Աղոթքի համար ժամանակ հատկացրեք: Ավելացրեք Ինձ հետ առանձին լինելու համար հատկացված ժամանակը: Միայն այս ձևով ճշմարիտ առաջընթաց կապրեք:

Իբրև իրականություն համարեք, որ Հոգու Ձայնը լսելը շատ ավելի գերիվեր է, քան աշխարհի բոլոր ձայները լսելը: Ես ձեզ հետ եմ: Համակվեք այս սքանչելի իրողությամբ, թող այս միտքը հոգեկան մեծ հավասարակշռություն պարգևի ձեզ:

Աշխատեք ստեղծել մի այնպիսի լռություն, որ կարողանաք հոգեկան մեծ ըմբռնումի հասնել Ինձ հետ, այդ ժամանակ կարող եք անգամ չլսել Ինձ: Մի վախեցեք. ամեն ինչ կարգին է: Մտքով կենտրոնացեք Իմ գործերի ու խոսքերի վրա:

Հիշեք, որ «Ես դիպա նրա ձեռքին, և ջերմը թողեց նրան»: Գրեթե առանց խոսքի, վայրկենական մի հպումով դիպա նրան, և ջերմը հեռացավ նրանից: Հանդարտվեց, առողջացավ և ի վիճակի եղավ ոտքի կանգնելու և «Ինձ ծառայելու»:

Իմ հպումը ի զորու է բժշկել և այսօր: Մի պահ զգացեք այդ հպումը: Զգացեք Իմ ներկայությունը և կտեսնեք, որ գործի, մտահոգության, վախի ջերմը կհեռանա, և ուրախությունը, առողջությունը, խաղաղությունը նրա տեղը կգրավեն: