Իրանի նախագահը մերժել է ԱԳ նախարարի հրաժարականի ընդունումը

Այն աննպատակահարմար եմ համարում երկրի շահերի համար

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ է ուղարկել երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին՝ հրաժարվելով ընդունել նրա հրաժարականը:

«Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության պաշտոնաթողությանը եւ այն աննպատակահարմար եմ համարում երկրի շահերի համար»,- ասված է նամակում:

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետրվարի 26-ի գիշերը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը:

«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել է Զարիֆն իր Instagram-ում: