Վահագն Հովակիմյանի ընտրությունը ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում անհանգստացրել է քաղաքացիական հասարակությանը. զեկույց

Մանրամասներ
քպ

Վահագն Հովակիմյանի ընտրությունը ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում անհանգստացրել է քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին նշվել է Freedom House իրավապաշտպան կազմակերության «Nations in Transit 2024» ամենամյա զեկույցում։

Փաստաթղթում նշվել է, որ Հովակիմյանը, որը ԿԸՀ ղեկավար է ընտրվել 2022թ. վերջին, հայտնի է որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին լոյալ անձնավորություն։

«Թեեւ Հովակիմյանի ընտրությունն այդ պաշտոնում օրինական էր, ընտրվելուց չորս օր առաջ նա Ազգային ժողովի պատգամավոր էր մնում որպես «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եւ ընտրություններում քվեարկում էր այն բանի համար, որ իրեն ԿԸՀ ղեկավար նշանակեն։ Հովակիմյանի ընտրությունը անհանգստացրել է  քաղաքացիական հասարակությանը, քանի որ դա կարող էր սպառնալիքի տակ դնել ԿԸՀ անկախությունն ու չեզոքությունը եւ վտանգել առաջընթացը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին։ Այնուամենայնիվ, նոր նախագահը մի շարք դեպքերում գործում էր քաղաքացիական հասարակության հանդեպ համագործակցության եւ ներառական ոգով։

Սակայն Հովակիմյանի եւ ԿԸՀ որոշ գործողություններ, որոնք վերաբերել են Երեւանի ավագանու ընտրություններին, քաղաքացիական հասարակության շրջանում նրա անաչառության հարցում կասկածներ են առաջացրել»,- նշվել է զեկույցում։