ԱՄՆ-ում Լոս Անջելեսի արվարձան համարվող Նորուոլք քաղաքի մոտ տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) կայքը:
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ավելի քան 12 կմ խորությամբ՝ Նորուոլք բնակավայրից 2 կմ հարավ-արեւմուտք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան, փոխանցում է Gazeta-ն:
0Comments