Ադրբեջանը նպատակ ունի բնակավայրերում լոկալ գործողությունների գնալ՝ հատուկ ջոկատայինների ներգրավմամբ

Մանրամասներ
ալիև

Եթե նայեք ադրբեջանական կադրերին, շատ պարզ կդառնա, որ խաղարկվում է բնակավայրերում մարտեր վարելու տակտիկան։ Այդ մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի՝ «կոմանդո» ջոկատներով վարժանքների անցկացմանը․

«Ինչպես վերջերս Բաքվի ահաբեկչական ծրագրերը բացահայտել էր իրենց պատգամավորներից Ռասիմ Մուսաբեկովը, Ադրբեջանը նպատակ ունի ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ ծրագրել է լոկալ գործողությունների բնակավայրերում՝ հատուկ ջոկատայինների ներգրավմամբ՝ առանց հստակ որեւէ կետում կանգ առնելու միտումի։

Ադրբեջանը չափազանց պարզ է խոսում իր նպատակների մասին, որոնք կանխել հնարավոր է ոչ թե միակողմանի զիջումների, այլ կազմակերպված ռազմական, քաղաքական ու տեղեկատվական աշխատանքի միջոցով»,- գրել է ադրբեջանագետը։